Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 22. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 22. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար

1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար տեղի է ունենում միայն առողջապահության դեղատնային կազմակերպություններում՝ նրանց գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում: Բժշկական և դեղագործական աշխատողների, ինչպես նաև այն հիմնարկների և կազմակերպությունների ցանկերը, որոնց վերապահված է քաղաքացիներին թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր բաց թողնելու իրավունքը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բժշկական նպատակներով բաց են թողնվում դեղատոմսերով:

3. Թմրամիջոցները և հոգեմետ նյութերը ֆիզիկական անձանց համար բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը որոշում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նշանակման առավելագույն ժամկետները, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսով:

5. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նշանակման դեպքում բուժող բժիշկը պարտավոր է հիվանդի հետազոտման միջոցով պարզել հետագա նշանակման անհրաժեշտությունը և կատարել համապատասխան գրառում բժշկական փաստաթղթերում:

6. Առողջապահության դեղատնային հիմնարկներին և կազմակերպություններին արգելվում է թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի բացթողումը՝ ավելի քան տասն օր առաջ դուրս գրված դեղատոմսով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։