Գլուխ 4 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 29. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը տարանցիկ ուղևորների բուժման համար
Հոդված 29. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը տարանցիկ ուղևորների բուժման համար
1. Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ կարգով անցնող հիվանդը բուժման նպատակով կարող է իր հետ ունենալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Եթե սույն հոդվածի առաջին մասում նշված անձը մնում է Հայաստանի Հանրապետության տարածքում և բուժումը շարունակելու համար թմրամիջոցների և հոգեմետ նյութերի լրացուցիչ ձեռքբերման կարիք է զգում, ապա բացթողումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում տրված դեղատոմսով՝ օտարերկրյա քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ կանոններին համապատասխան: