Գլուխ 4 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 36. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեության գրանցումը
Հոդված 36. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեության գրանցումը
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության իրականացման դեպքում ցանկացած գործառույթ, որի արդյունքում փոփոխվում են քանակը և վիճակը, ենթակա է գրանցման հատուկ մատյաններում: Մատյանները պահպանվում են վերջին գրառումից հետո՝ տասը տարվա ընթացքում: Մատյանների վարման և պահման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: