Հոդված 43. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և տարածումը
Հոդված 43. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և տարածումը
1. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պրեկուրսորների, անալոգների՝ մշակման, կատարելագործման, արտադրության, վերամշակման պատրաստման ձևերի, մեթոդների, եղանակների, համակարգչային ծրագրերի, գիտագործնական ձեռնարկների և նյութերի, գործիքների և սարքավորումների տեխնիկական հնարավորությունների մասին տեղեկատվության ապօրինի ձեռքբերման և պատրաստման եղանակների, գործածման, ձեռքբերման, պահելու, վաճառքի, վաճառահանման, տեղափոխման, տարանցիկ տեղափոխման` գործածման ձևերի և հետքերի քողարկման, տեղերի և վայրերի, գաղտնիության ապահովման, քողարկելու, թաքցնելու, այդ գործողությունները բացահայտող սարքերի աշխատանքի տեխնիկական հնարավորությունների և հայտնաբերման ձևերի ու մեթոդների արդյունավետության նվազեցմանն ուղղված գործողությունների, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու, աճեցնելու, հավաքելու, գործածման համար նախապատրաստման ձևերի, մեթոդների, եղանակների վերաբերյալ տեղեկատվության որոնումը, հավաքումը, տրամադրումը և տարածումը, ինչպես նաև այդ կապակցությամբ խորհրդատվությունն արգելվում է և առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկատվության որոնումը, հավաքումը և օգտագործումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմիններին՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հակազդմանն ուղղված գործունեությունն իրականացնելու նպատակով: