Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Այս հոդվածն ուժը կորցրել է -ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 92. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 92. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված մուծումներից։

2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կատարելու մուծում նվազագույն աշխատավարձի մինչև 800 000-ապատիկի չափով գումար։ Ընտրության երկրորդ փուլի դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կատարելու մուծում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200 000-ապատիկի չափով գումար։

3. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն)

4. Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակների համար նախընտրական հիմնադրամից իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 800 000-ապատիկը չգերազանցող գումար։ Ընտրության երկրորդ փուլի դեպքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու իր (նոր դաշինքի անդամ կուսակցությունների) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ներգրավելու նոր միջոցներ։

5. Ընտրության երկրորդ փուլ անցկացնելու դեպքում սույն մասով սահմանված ուղղություններով կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 200 000-ապատիկը չգերազանցող գումար:

(92-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ., լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։