Գլուխ 65 · ԳՅՈՒՏԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1150. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի վարձատրության իրավունքը
Հոդված 1150. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի վարձատրության իրավունքը
(վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի (աշխատողի) վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
(1150-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)