Հոդված 1180. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը
Հոդված 1180. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը
(վերնագիրը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
1. Գրանցված աշխարհագրական նշումը և ծագման տեղանունը կարող են օգտագործել այն անձինք, որոնք «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստացել են դրանց օգտագործման թույլտվություն:
2. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է օգտագործել ցանկացած անձ, եթե դա չի հակասում «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:
3. Աշխարհագրական նշման ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունք ունեցող անձը կարող է այդ նշումը կամ անվանումը զետեղել համապատասխան ապրանքի, դրա փաթեթավորման, գովազդի, ազդագրերի ու հաշիվների վրա կամ դա այլ կերպ օգտագործել` տվյալ ապրանքը քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելու կապակցությամբ:
(1180-րդ հոդվածը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)