Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 684.6. Լիզինգի առարկայի բռնագանձումը
Հոդված 684.6. Լիզինգի առարկայի բռնագանձումը
1. Եթե լիզինգի առարկան ծանրաբեռնված է լիզինգի իրավունքով, ապա լիզինգի առարկայի բռնագանձման դեպքում լիզինգառուն լիզինգի առարկայի նկատմամբ պահպանում է իր իրավունքները՝ լիզինգի պայմանագրում նշված ծավալով և ժամկետներում: