Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 8 · ԱՐԺԵԹՂԹԵՐ

Հոդված 146. Արժեթուղթ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 146. Արժեթուղթ

1. Արժեթուղթը, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս:

Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները:

2. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական, համակարգչային կամ ապակենտրոնացված) դրանց ամրագրման մասին ապացույցները:

(146-րդ հոդվածը փոփ. 29.05.25 ՀՕ-181-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։