Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 53 · ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)

Հոդված 969. Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագիրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 969. Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագիրը

1. Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (այսուհետ` համալիր թույլտվություն) պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները:

Համալիր թույլտվության պայմանագիրը նախատեսում է իրավատիրոջ բացառիկ իրավունքների, գործարար համբավի և առևտրային փորձի համալիրի որոշակի ծավալի (մասնավորապես, օգտագործման նվազագույն և (կամ) առավելագույն ծավալի սահմանման միջոցով) օգտագործում` նշելով կամ առանց նշելու այն իրականացնելու տարածքը ձեռնարկատիրական գործունեության որոշակի ոլորտում (վաճառել իրավատիրոջից ստացված կամ օգտագործողի կողմից արտադրված ապրանքները, իրականացնել այլ առևտրային գործունեություն, կատարել աշխատանքներ, մատուցել ծառայություններ):

2. Համալիր թույլտվության պայմանագրով կողմեր կարող են լինել առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատեր քաղաքացիներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։