Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 53 · ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)

Հոդված 977. Համալիր թույլտվության պայմանագիրը նոր ժամկետով կնքելու օգտագործողի նախապատվության իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 977. Համալիր թույլտվության պայմանագիրը նոր ժամկետով կնքելու օգտագործողի նախապատվության իրավունքը

1. Պայմանագրի ժամկետը լրանալիս իր պարտականությունները պատշաճ կատարած օգտագործողն այլ հավասար պայմաններում նոր ժամկետով պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի մյուս անձանց նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով:

2. Օգտագործողը պարտավոր է իրավատիրոջը գրավոր տեղեկացնել նման պայմանագիր կնքելու իր ցանկության մասին` համալիր թույլտվության պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում նման ժամկետ նշված չէ, ապա պայմանագրի ժամկետի ավարտից առաջ` ողջամիտ ժամկետում:

3. Նոր ժամկետով համալիր թույլտվության պայմանագիր կնքելիս պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։