Հոդված 946. Չեկի ռեկվիզիտները
Հոդված 946. Չեկի ռեկվիզիտները
1. Չեկը պետք է պարունակի`
1) «չեկ» անվանումը.
2) հանձնարարություն վճարողին` որոշակի դրամական գումար վճարելու մասին.
3) վճարողի անվանումը և այն հաշվի նշումը, որից պետք է կատարվի վճարումը.
4) վճարման արժույթի նշումը.
5) չեկը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի և տեղի նշումը.
6) չեկը դուրս գրող անձի` չեկը տվողի ստորագրությունը:
Փաստաթուղթը, որում բացակայում է նշված վավերապայմաններից որևէ մեկը, չեկ չէ:
Չեկը, որը չի պարունակում նշում այն կազմելու տեղի մասին, համարվում է ստորագրված չեկ տվողի գտնվելու վայրում:
Տոկոսների մասին ցուցումը համարվում է չգրված:
2. Չեկի ձևը և դրա լրացման կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
(946-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-153-Ն)