Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 849. Արժեքների պահատվությունը բանկի անհատական պահատեղում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 849. Արժեքների պահատվությունը բանկի անհատական պահատեղում

1. Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով բանկը (պահառուն) հաճախորդին (պահատուին) բանկում տրամադրում է անհատական պահատեղ` արժեքների տեղադրման և պահպանման համար:

2. Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով հաճախորդն իրավունք ունի առանց որևէ մեկի` ներառյալ բանկի, հսկողության արժեքներն անձամբ տեղադրել պահատեղում և հանել այնտեղից: Դրա համար հաճախորդին տրամադրվում են պահատեղից ինքնուրույն օգտվելու համար անհրաժեշտ միջոցներ:

Պայմանագրով կարող է նախատեսվել պահատեղում տեղադրված արժեքների հետ աշխատելու հաճախորդի իրավունքը:

3. Պահատեղի պահպանվածության խախտման դեպքում բանկն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց հաճախորդի գիտության անհնարին էր որևէ մեկի մոտենալը նրա անհատական պահատեղին, կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով:

4. Բանկի պահատեղում արժեքների պահատվության պայմանագրից ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` վարձակալության պայմանագրի մասին կանոնները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։