Հոդված 864. Փոխադրողի` տրանսպորտային միջոցներ չտրամադրելու համար և առաքողի` տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունը
Հոդված 864. Փոխադրողի` տրանսպորտային միջոցներ չտրամադրելու համար և առաքողի` տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունը
1. Փոխադրողը, ընդունված հայտին (պատվերին) կամ պայմանագրին համապատասխան, բեռի փոխադրման համար տրանսպորտային միջոցները չտրամադրելու, իսկ առաքողը` բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցներն այլ պատճառներով չօգտագործելու համար կրում են օրենքով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Բեռ փոխադրողը և առաքողն ազատվում են տրանսպորտային միջոցները չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունից, եթե դա տեղի է ունեցել`
1) անհաղթահարելի ուժի, ինչպես նաև տարերային բնույթի այլ երևույթների (հրդեհների, ջրհեղեղների և այլնի) կամ ռազմական գործողությունների հետևանքով.
2) որոշակի ուղղություններով բեռների փոխադրումներն օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնելու կամ սահմանափակելու հետևանքով.
3) օրենքով սահմանված այլ դեպքերում: