Գլուխ 65 · ԳՅՈՒՏԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1156. Արտոնագրի տիրոջ իրավունքների սահմանափակումը
Հոդված 1156. Արտոնագրի տիրոջ իրավունքների սահմանափակումը
Արտոնագրի տիրոջ իրավունքները սահմանափակելու հիմքերը, արտոնագիրը դադարեցնելու (չեղյալ ճանաչելու), այն անվավեր ճանաչելու, հարկադրական լիցենզիաներ տալու պայմանները սահմանվում են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով:
Արտոնագիրը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով կարող է օտարվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով:
(1156-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն, փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն, խմբ. 24.10.18 ՀՕ-408-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն, 13.04.23 ՀՕ-144-Ն)