Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 24 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 379. Պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու երաշխավորի իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 379. Պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու երաշխավորի իրավունքը

1. Երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը: Երաշխավորը չի կորցնում առարկելու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը դրանցից հրաժարվել է կամ ընդունել է իր պարտքը:

2. Երաշխավորը պարտավոր է մինչև պարտատիրոջ պահանջը բավարարելը, այդ մասին նախազգուշացնել պարտապանին, իսկ եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել, պարտապանին մասնակից դարձնել գործին:

3. Եթե երաշխավորը չի կատարել սույն հոդվածի 2-րդ կետում նշված պարտականությունները, պարտապանն իրավունք ունի երաշխավորի հետադարձ պահանջի դեմ ներկայացնել այնպիսի առարկություններ, որոնք նա ուներ պարտատիրոջ դեմ:

(379-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-35-Ն)

(19.01.21 ՀՕ-35-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 380. Պարտավորությունը կատարած երաշխավորի իրավունքները

1. Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:

2. Պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները:

3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ երաշխավորի ու պարտապանի միջև կնքված պայմանագրով և չի բխում նրանց հարաբերություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։