Հոդված 823. Պահատվության համար վարձատրությունը
Հոդված 823. Պահատվության համար վարձատրությունը
1. Պահառուն պահատվության համար վարձատրվում է պահատվությունն ավարտվելիս, իսկ եթե պահատվության վարձատրությունը նախատեսված է ըստ փուլերի, պահառուն պետք է վարձատրվի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո` համապատասխան մասերով:
2. Պահատվության համար վարձատրությունը նախատեսված ժամանակահատվածի ավելի քան կեսից ուշացնելու դեպքում պահառուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահատուից պահանջել անհապաղ հետ վերցնելու ի պահ հանձնված գույքը:
3. Եթե պահատվությունն ավարտվում է վաղաժամկետ, այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար պահառուն պատասխանատվություն չի կրում, նա իրավունք ունի ստանալ վարձատրության համապատասխան մասը, իսկ սույն օրենսգրքի 821 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում` վարձատրության ամբողջ գումարը:
Եթե պահատվությունն ավարտվում է վաղաժամկետ, այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար պահառուն պատասխանատվություն է կրում, նա իրավունք չունի վարձատրություն պահանջել, իսկ ստացված գումարները պարտավոր է վերադարձնել պահատուին:
4. Եթե պահատվության ժամկետի ավարտից հետո պահատուն հետ չի վերցրել ի պահ տրված գույքը, նա պարտավոր է գույքի հետագա պահատվության համար պահառուին վճարել համապատասխան վարձատրություն: Այս կանոնը կիրառվում է նաև այն դեպքում, երբ պահատուն պարտավոր է գույքը հետ վերցնել մինչև պահատվության ժամկետի ավարտը:
5. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով: