Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 52.1 · ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 968.10. Ֆոնդի կառավարման պայմանագրի փոփոխումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 968.10. Ֆոնդի կառավարման պայմանագրի փոփոխումը

1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը փոփոխվում է ֆոնդի կանոնների փոփոխության միջոցով:

2. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը` ֆոնդի բոլոր փայերի 50 տոկոսից ավելի սեփականատերերի համաձայնությամբ: Ընդ որում, ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող փոփոխությանն իր համաձայնությունը չտված ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում լուծելու ֆոնդի կառավարման պայմանագիրը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Օրենքով կարող է նախատեսվել ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխման այլ կարգ:

3. Ֆոնդի մասնակցի պահանջով դատարանի վճռի հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է փոփոխվել ֆոնդի կառավարչի փոփոխության ձևով վերջինիս կողմից օրենքով, այլ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների էական խախտման դեպքում:

(968.10-րդ հոդվածը խմբ. 22.01.25 ՀՕ-24-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։