ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրության խնդիրները
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրության խնդիրները
Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրության խնդիրն է` ապահովել քրեական պատժի կատարումը այն հաշվով, որ դա լինի ոչ միայն պատիժ կատարված հանցագործության համար, այլև ուղղի ու վերադաստիարակի դատապարտվածներին աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի, օրենքները ճիշտ կատարելու և սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, կանխի նոր հանցագործությունների կատարումը ինչպես դատապարտվածների, այնպես էլ այլ անձանց կողմից, ինչպես նաև նպաստի հանցագործությունը արմատախիլ անելուն:
Պատժի կատարումը նպատակ չունի ֆիզիկական տանջանքներ պատճառել կամ ստորացնել մարդկային արժանապատվությունը: