Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ. ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ. ՎԵՐԱԴԻՏՈՒՄՆ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲԳլուխ 20 · ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐԵԼԸ

Հոդված 112. Ազատազրկման վայրերից ազատվող անձանց նյութական օգնություն ցույց տալը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 112. Ազատազրկման վայրերից ազատվող անձանց նյութական օգնություն ցույց տալը

Ազատազրկման վայրերից ազատվող անձինք ապահովվում են անվճար ուղևորությամբ մինչև իրենց բնակության կամ աշխատանքի վայրը, ինչպես նաև ըստ սահմանված նորմաների, սննդամթերքով կամ փողով` ուղևորության ընթացքում:

Ըստ սեզոնի անհրաժեշտ հագուստ, կոշիկ և դրանք ձեռք բերելու միջոցներ չունեցող ազատվողները անվճար ապահովվում են հագուստով և կոշիկով: Նրանց կարող է միանվագ դրամական նպաստ տրվել հատուկ ֆոնդից:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 47 հոդվածին համապատասխան, ուղղիչ աշխատանքային հիմնարկները` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով, ազատազրկման վայրերից ազատվող անձանց տալիս են ճանապարհածախս, նրանց ապահովում են սննդով, հագուստով և կոշիկով, ինչպես նաև միանվագ դրամական նպաստ են վճարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։