Հոդված 35. Բանտում կամ քննչական մեկուսարանում ժամանակավորապես թողնված կամ այնտեղ տեղափոխված դատապարտյալներին պահելու ռեժիմը
Հոդված 35. Բանտում կամ քննչական մեկուսարանում ժամանակավորապես թողնված կամ այնտեղ տեղափոխված դատապարտյալներին պահելու ռեժիմը
Սույն օրենսգրքի 15 և 20 հոդվածներին համապատասխան, բանտում կամ քննչական մեկուսարանում ժամանակավորապես թողնված կամ այդ հիմնարկները տեղափոխված դատապարտյալները կրում են Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրության 10 հոդվածով նախատեսված պարտականությունները, նրանց տրվում է սահմանված նորմաներով անվճար սնունդ, ստանում են կարճատև տեսակցություններ, նամակներ, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ, ուղարկում են նամակներ և անկանխիկ հաշվով ձեռք են բերում սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ այն նորմաներով, որոնք սույն օրենսգրքով սահմանված են համապատասխան ռեժիմի ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պահվող դատապարտյալների համար: Այդ անձինք օգտվում են երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքից: