Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 10 · ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հոդված 61. Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին աշխատանքից ազատելը քննությունների կապակցությամբ

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 61. Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին աշխատանքից ազատելը քննությունների կապակցությամբ

Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալները քննություններ հանձնելու համար աշխատանքից ազատվում են ԽՍՀ Միության աշխատանքային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ժամկետով: Այդ ժամանակամիջոցի համար նրանց աշխատավարձ չի հաշվարկվում, սնունդ տրվում է անվճար:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 31 հոդվածին համապատասխան, բոլոր տեսակների գաղութ-բնակավայրերում պատիժ կրող դատապարտյալների նյութական ապահովումը քննությունները հանձնելու ժամանակ իրականացվում է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից որոշվող կարգով ու պայմաններով:

Դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների կողմից դպրոցական, ինչպես նաև պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության կամ արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման որակավորման քննություններին նախապատրաստվելու և հանձնելու ժամանակ գաղութի պետը սովորողներին ազատում է աշխատանքից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից սահմանվող կարգով:

(12.12.86 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։