ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 8 · ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Հոդված 53. Ազատազրկված անձանց առանց աշխատանքի վարձատրման աշխատանքներում ներգրավելը
Հոդված 53. Ազատազրկված անձանց առանց աշխատանքի վարձատրման աշխատանքներում ներգրավելը
Դատապարտյալները առանց աշխատանքի վարձատրման կարող են ներգրավվել միայն ազատազրկման վայրերի և դրանց հարող տերիտորիաների բարեկարգման, ինչպես նաև դատապարտյալների կուլտուր-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներում:
Այդ աշխատանքներում դատապարտյալները, որպես կանոն, ներգրավվում են հերթականությամբ, աշխատանքային ժամերից դուրս և օրական երկու ժամից ոչ ավելի: