Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 14 · ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՑ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՈՒՂԵԿՑՄԱՆ

Հոդված 76. Ազատազրկված անձանց առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկության իրավունքի սահմանափակումը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 76. Ազատազրկված անձանց առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկության իրավունքի սահմանափակումը

Առանց պահակախմբի կամ համապատասխանաբար առանց ուղեկցման գաղութի սահմաններից դուրս երթևեկել չի թույլատրվում` առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներին. առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտվածներին. այն դատապարտյալներին, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ. դատապարտված օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց. բանդիտիզմի համար դատապարտվածներին. ծանրացուցիչ հանգամանքներում հետևյալ հանցագործությունների համար դատապարտվածներին` կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելը կամ իրացնելը, վալյուտային գործառնությունների կանոնների խախտումը, պետական կամ հանրային գույքի խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակումը, կողոպուտը, ավազակությունը, կաշառակերությունը, դիտավորյալ սպանությունը, դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, բռնաբարությունը, միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի կյանքի նկատմամբ կատարած ոտնձգության, առանձնապես չարամիտ խուլիգանության, ավազակային հարձակման միջոցով հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելու համար դատապարտվածներին. ազատազրկման վայրերում պատիժը կրելու ժամանակ դիտավորյալ հանցագործություններ կատարելու համար դատապարտվածներին, այն դատապարտյալներին, որոնք օգտվել են առանց պահակախմբի երթևեկելու իրավունքից, բայց դրանից զրկվել են խախտումներ թույլ տալու պատճառով, մշտական բնակավայր չունեցող դատապարտյալներին, ինչպես նաև այն դատապարտյալներին, որոնց նկատմամբ դատարանի կողմից հարկադրական բուժում է կիրառված ալկոհոլամոլությունից կամ թմրադեղամոլությունից:

Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման դատապարտյալների երթևեկություն չի թույլատրվում Երևան քաղաքում, կուրորտային վայրերում և սահմանամերձ գոտում, ինչպես նաև այն բնակավայրերում, որ ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 38 հոդվածի համաձայն որոշում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը:

(28.07.82, 28.04.83 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։