ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 9 · ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ
Հոդված 57. Ինքնագործ կազմակերպությունները ազատազրկման վայրերում
Հոդված 57. Ինքնագործ կազմակերպությունները ազատազրկման վայրերում
Ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների մեջ կոլեկտիվիզմի հմտություններ զարգացնելու և նրանց օգտակար նախաձեռնությունը խրախուսելու, այլև դատապարտյալների ուղղման ու վերադաստիարակման վրա կոլեկտիվի ազդեցությունն օգտագործելու նպատակով, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում ստեղծվում են դատապարտյալների ինքնագործ կազմակերպություններ, որոնք աշխատում են այդ հիմնարկների ադմինիստրացիաների ղեկավարությամբ:
Ինքնագործ կազմակերպությունների կազմի մեջ մտնող դատապարտյալները չեն ազատվում արտադրության մեջ իրենց հիմնական աշխատանքից: