Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԱՔՍՈՐԻ, ԱՐՏԱՔՍՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 18 · ԱՌԱՆՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 98. Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վերաբերյալ դատավճիռների կատարումը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 98. Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վերաբերյալ դատավճիռների կատարումը

Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վերաբերյալ դատավճիռներն ի կատար են ածվում դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ այն կատարման հանձնելու օրվանից ամենաուշը տասնօրյա ժամկետում:

Ըստ աշխատանքի վայրի առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց նկատմամբ այդ պատժատեսակը կատարող մարմինները, դատապարտյալի վերաբերյալ փաստաթղթերն ստանալուց ոչ ուշ, քան հաջորդ օրը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային են ուղարկում դատավճռի պատճենը և սահմանված ձևի ծանուցագիր: Եթե դատապարտյալը թողել է նախկին աշխատանքի վայրը և ոչ մի տեղ չի աշխատում, այդ պատժատեսակը կատարող մարմինները դատապարտյալին առաջարկում են տասնհինգօրյա ժամկետում աշխատանքի ընդունվել և, անհրաժեշտության դեպքում, նրան օգնում են աշխատանքի տեղավորվելու: Եթե նշված ժամկետում դատապարտյալն առանց հարգելի պատճառի աշխատանքի չընդունվի, նրա նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 105 հոդվածով նախատեսված միջոցները:

Այդ վայրերում կրելու համար առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածները կանչվում են այդ պատժատեսակը կատարող մարմիններ և ամենաուշը տասնօրյա ժամկետում ուղարկվում են դատապարտյալի բնակության շրջանի համապատասխան ձեռնարկություն, հիմնարկ և կազմակերպություն:

Դատավճիռն ի կատար ածելու մասին այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինները ծանուցում են դատավճիռ կայացնող դատարանին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։