Հոդված 77. Ազատազրկված անձանց առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկության իրավունք տալու կարգը
Հոդված 77. Ազատազրկված անձանց առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկության իրավունք տալու կարգը
Դատապարտյալին առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման գաղութի սահմաններից դուրս երթևեկելու իրավունք է տրվում գաղութի պետի պատճառաբանված որոշմամբ, որը պետք է հաստատվի վերադաս պետի կողմից:
Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկության իրավունքից օգտվող դատապարտյալները պետք է տեղավորվեն գաղութի առանձին բնակելի շենքում: Գաղութից դուրս նրանց բնակվել չի թույլատրվում:
Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման գաղութի սահմաններից դուրս երթևեկելու թույլտվություն ստացած դատապարտյալների վարքի կանոնները սահմանվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով:
Եթե դատապարտյալը խախտում է ռեժիմը, վարքի կանոնները, կամ եթե փոխվում է աշխատանքի բնույթը, առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկությունը վերացվում է գաղութի պետի որոշմամբ: