Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆԸԳլուխ 23 · ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆԸ

Հոդված 124. Աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների շեֆությունը ուղղիչ աշխատանքային հիմնարկների նկատմամբ

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 124. Աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների շեֆությունը ուղղիչ աշխատանքային հիմնարկների նկատմամբ

Ուղղիչ աշխատանքային հիմնարկների նկատմամբ իրականացվում է արդյունաբերական ձեռնարկությունների, սովխոզների, կոլտնտեսությունների, կուլտուր-լուսավորական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, աշխատավորական կոլեկտիվների, ինչպես նաև պետական և հասարակական մյուս կազմակերպությունների շեֆությունը:

Շեֆական աշխատանքի հիմնական խնդիրներն են` ուղղիչ աշխատանքային և դաստիարակչական աշխատանքային գաղութների ադմինիստրացիաներին աջակցել դատապարտյալների ուղղման ու վերադաստիարակման գործում, ինչպես նաև օգնություն ցույց տալ ազատազրկման վայրերից ազատվող անձանց աշխատանքի տեղավորման և կենցաղի կարգավորման գործում: Աշխատավորական կոլեկտիվները և հասարակական կազմակերպությունները օգնություն են ցույց տալիս ուղղիչ աշխատանքային և դաստիարակչական աշխատանքային գաղութների արտադրության զարգացմանը, քաղաքական-դաստիարակչական աշխատանքների անցկացմանը, ընդհանուր միջնակարգ կրթության, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպմանը:

(28.07.82, 12.12.86 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։