Հոդված 104. Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրող անձանց նկատմամբ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցները
Հոդված 104. Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրող անձանց նկատմամբ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցները
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրող անձանց նկատմամբ պատժի կրման վայրի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից խրախուսանքի և տույժի միջոցներ են կիրառվում աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
Բացի դրանից, երբ դատապարտյալը օրինակելի վարքով և աշխատանքի ու ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցել է իր ուղղված լինելը և կրել է պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը, պատժի կրման վայրի ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան կարող է միջնորդություն ներկայացնել` դատապարտյալին պատժից պայմանական վաղակետ ազատելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին: Նշված միջնորդությունն ուղարկվում է այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմնին: