Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԱՔՍՈՐԻ, ԱՐՏԱՔՍՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 17 · ԱՐՏԱՔՍՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 94. Արտաքսումը կրող անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցները

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 94. Արտաքսումը կրող անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցները

Արտաքսվածների աշխատանքի վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիան նրանց նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ է կիրառում աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, ընդհանուր հիմունքներով:

Արտաքսման վերաբերյալ դատավճռի կատարումը տնօրինող մարմինը արտաքսվածին` լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնվորեն վերաբերվելու համար, կարող է թույլատրել մեկնել բնակության համար նրան արգելված վայրերը` հերթական արձակուրդի ժամկետով:

Արտաքսման դատապարտված անձինք, որոնք օրինակելի վարքով և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցել են իրենց ուղղված լինելը, կարող են օրենքով սահմանված կարգով ներկայացվել պայմանական վաղակետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։