Հոդված 48. Ազատազրկում կրող դատապարտյալների առաջարկությունները, դիմումները և գանգատները
Հոդված 48. Ազատազրկում կրող դատապարտյալների առաջարկությունները, դիմումները և գանգատները
Դատապարտյալները իրավունք ունեն առաջարկություններով, դիմումներով և գանգատներով դիմելու պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին և պաշտոնատար անձանց: Դատապարտյալների առաջարկությունները, դիմումները և գանգատները ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններին համապատասխան ուղարկվում են ըստ պատկանելույն ու լուծում են ստանում օրենքով սահմանված կարգով:
Դատախազին հասցեագրված գանգատները, դիմումները և նամակները ստուգման ենթակա չեն և ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում ուղարկվում են ըստ պատկանելույն:
Առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման արդյունքների մասին դատապարտյալներին հայտնվում է ստորագրությամբ:
(28.07.82, 28.04.83 խմբագրությամբ)