Հոդված 79. Ռեժիմի պահանջները ուղղիչ աշխատանքային հիմնարկների ձեռնարկություններում և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների արտադրական օբյեկտներում
Հոդված 79. Ռեժիմի պահանջները ուղղիչ աշխատանքային հիմնարկների ձեռնարկություններում և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների արտադրական օբյեկտներում
Ուղղիչ աշխատանքային հիմնարկների ձեռնարկություններում և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների արտադրական օբյեկտներում թույլատրվում է դատապարտյալների աշխատանքն անմիջականորեն ղեկավարող վարչական և ինժեներատեխնիկական ազատավարձու անձնակազմի, ինչպես նաև ազատավարձու որակյալ բանվորների աշխատանքի օգտագործումը, բայց ոչ ավելի աշխատող դատապարտյալների թվի 15 տոկոսից:
Դատապարտյալների հետ համատեղ աշխատող անձինք պարտավոր են պահպանել նրանց հետ ուղղիչ աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիայի սահմանած փոխհարաբերությունների կարգը: Այդ կարգը խախտելու դեպքում ուղղիչ աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիան իրավունք ունի արգելել այդ անձանց մուտքը այն արտադրական օբյեկտները, որտեղ աշխատում են դատապարտյալները:
Չի թույլատրվում դատապարտյալներին հանձնել իրեր, սննդամթերք, փող, ինչպես նաև ուղղիչ աշխատանքային հիմնարկներում օգտագործելու համար արգելված առարկաներ: Դրանում մեղավոր անձինք պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:
Անհրաժեշտ դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի զննելու արտադրական օբյեկտները, ինչպես նաև արտադրական օբյեկտները մտնող և դրանցից դուրս եկող անձանց իրերն ու հագուստը, որտեղ աշխատում են դատապարտյալները:
(25.12.87 խմբագրությամբ)