ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 81. Զենք գործադրելու հիմքերը
Հոդված 81. Զենք գործադրելու հիմքերը
Ազատազրկված անձի կողմից հարձակում կամ այլ այնպիսի դիտավորյալ գործողություն կատարելու դեպքում, որն անմիջականորեն սպառնում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի աշխատողների կամ այլ անձանց կյանքին, ինչպես նաև կալանքից փախչելու դեպքում, եթե այլ միջոցներով անհնարին է կանխել նշված գործողությունները, որպես բացառիկ միջոց, թույլատրվում է զենք գործադրել:
Կանանց և անչափահասների փախուստի դեպքում զենք գործադրել չի թույլատրվում:
Զենք գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին ազատազրկման վայրի ադմինիստրացիան պարտավոր է անհապաղ իրազեկ պահել դատախազին: