Հոդված 102. Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց պատժի կրման վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի պարտականությունները
Հոդված 102. Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց պատժի կրման վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի պարտականությունները
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց պատժի կրման վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի վրա դրվում է`
- դատարանի դատավճռի մասին աշխատավորական կոլեկտիվի անդամներին իրազեկ դարձնելը.
- հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերահսկողության իրականացումը դատապարտյալների վարքի նկատմամբ արտադրությունում ու կենցաղում և մասնակցությունը դատապարտյալների հետ տարվող քաղաքական-դաստիարակչական աշխատանքին.
- դատապարտյալի վաստակից ճիշտ և ժամանակին պահումներ կատարելը հօգուտ պետության եկամտի և պահված գումարների ժամանակին փոխանցումը սահմանված կարգով.
- առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների պատիժը կրելու` սույն օրենսգրքով սահմանված պայմանների պահպանումը.
- դատապարտյալների աշխատանքային դաստիարակությունը` աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի, աշխատանքային և պետական կարգապահությունը պահպանելու, արտադրական որակավորումը բարձրացնելու ոգով.
- դատապարտյալների նկատմամբ համապատասխան դեպքերում աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի և տույժի միջոցների կիրառում.
- այդ պատժատեսակը կատարող մարմնին տեղեկացնելը` դատապարտյալների նկատմամբ դատավճռի պատճենն ստանալու, նրան աշխատանքի տեղավորելու, դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու, պատժի կրումից նրա խուսափելու մասին:
(28.04.83 խմբագրությամբ)