Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 11 · ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 65. Ազատազրկված անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 65. Ազատազրկված անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

Լավ վարքի ու աշխատանքի և ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքի համար դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

- շնորհակալություն հայտնել.

- արժանացնել արտադրության առաջավորների տախտակին.

- պարգևատրել գովասանագրով.

- պարգևատրել աշխատանքի լավագույն ցուցանիշների համար.

- թույլատրել տարեկան լրացուցիչ ստանալու մեկ ծանրոց կամ հանձնուք.

- տարեկան տալ լրացուցիչ մեկ կարճատև կամ երկարատև տեսակցություն.

- թույլատրել տոնական օրերին սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար լրացուցիչ ծախսելու մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի չափով գումար.

- ժամկետից շուտ հանել նախկինում տրված տույժը.

- սույն օրենսգրքի 41 հոդվածի երրորդ մասում նշված հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում պահվող դատապարտյալներին պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը կրելուց հետո խցային տիպի շենքերից տեղափոխում սովորական բնակելի շենքեր նույն գաղութում.

- բանտում ընդհանուր ռեժիմով պահվող դատապարտյալների զբոսանքի ժամանակի ավելացում` մինչև երկու ժամ, իսկ խիստ ռեժիմով պահվողներինը` մինչև մեկ ժամ:

Ուղղման ճանապարհը հաստատապես բռնած դատապարտյալները ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատժի կրումը շարունակելու համար կարող են ներկայացվել տեղափոխման.

- բանտից ուղղիչ աշխատանքային գաղութ` դատարանի դատավճռով նշանակված բանտարկության ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը կրելուց հետո.

- հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութից խիստ ռեժիմի գաղութ` պատժի ժամկետի ոչ պակաս, քան կեսը հատուկ ռեժիմի գաղութում կրելուց հետո.

- ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմների ուղղիչ-աշխատանքային գաղութներից հաստատապես ուղղման ճանապարհը բռնած անձանց գաղութ-բնակավայր` պատժի ժամկետի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49 հոդվածի վեցերորդ մասում և 49.1 հոդվածի 3, 5 և 6 կետերում թվարկված դատապարտյալները` նշանակված պատժի ժամկետի առնվազն երկու երրորդը կրելուց հետո:

Հաստատապես ուղղման ճանապարհը բռնած անձանց գաղութ-բնակավայրեր փոխադրման ենթակա չեն`

1) առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները.

2) առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտված անձինք.

3) այն անձինք, որոնց մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ` ներման կամ ամնիստիայի կարգով.

4) այն անձինք, որոնց կատարած հանցագործության համար պատժի հետ միաժամանակ նշանակվել են հարբեցողության կամ թմրամոլության դեմ հարկադրական բուժման միջոցներ, ինչպես նաև այն անձինք, որոնք վեներական հիվանդության բուժման լրիվ կուրս չեն անցել:

Օրինակելի վարքով և աշխատանքի ու ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքով իրենց ուղղվելն ապացուցած դատապարտյալները կարող են օրենքով սահմանված կերպով ներկայացվել պայմանական վաղակետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինման:

(05.12.85, 19.03.98 ՀՕ-202, 01.07.98 ՀՕ-244 օրենքներ խմբ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։