ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 6 · ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԱՂՈՒԹՆԵՐ
Հոդված 40. Չափահաս դարձած դատապարտյալներին դաստիարակչական աշխատանքային գաղութներում թողնելը
Հոդված 40. Չափահաս դարձած դատապարտյալներին դաստիարակչական աշխատանքային գաղութներում թողնելը
Ուղղման և վերադաստիարակման արդյունքներն ամրապնդելու, ընդհանուր կրթությունը կամ պրոֆեսիոնալ պատրաստականությունն ավարտելու նպատակով տասնութ տարեկան դարձած դատապարտյալները թողնվում են դաստիարակչական աշխատանքային գաղութում մինչև պատժի ժամկետը լրանալը:
Տասնութ տարեկան դարձած և դաստիարակչական աշխատանքային գաղութում թողնված դատապարտյալների նկատմամբ տարածվում են այն ռեժիմը, աշխատանքային պայմանները, սննդի և նյութական ապահովման նորմաները, որոնք սահմանված են անչափահաս դատապարտյալների համար:
(05.12.85, 12.12.86, 25.12.87, 01.07.98 ՀՕ-244 օրենքներ)