Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ. ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ. ՎԵՐԱԴԻՏՈՒՄՆ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲԳլուխ 21 · ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 116. Պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված անձանց հասարակական հսկողությունից խուսափելու և նրանց ներկայացվող պահանջները խախտելու հետևանքները

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 116. Պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված անձանց հասարակական հսկողությունից խուսափելու և նրանց ներկայացվող պահանջները խախտելու հետևանքները

Պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված այն անձանց նկատմամբ, ովքեր չեն պահպանում սոցիալիստական համակեցության կանոնները և խուսափում են հասարակական հսկողությունից, աշխատավորական կոլեկտիվի ժողովը կամ հասարակական կազմակերպությունը կարող է կիրառել հասարակական նախազգուշացում:

Եթե հասարակական ներգործության միջոցներն ապարդյուն են անցնում պայմանական վաղակետ ազատված այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ազատազրկում են կրել ծանր հանցագործությունների համար, կամ երկու անգամից ավելի ազատազրկման են դատապարտվել որևէ դիտավորյալ հանցագործության համար, հասարակական կազմակերպությունն ու աշխատավորական կոլեկտիվը կարող են ներքին գործերի մարմինների առաջ միջնորդություն հարուցել` ձեռք առնելու այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված են ազատազրկման վայրերից ազատված անձանց նկատմամբ վարչական հսկողություն իրականացնելու վերաբերյալ օրենսդրությամբ:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։