ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 3 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 16. Տնտեսական սպասարկման աշխատանքի համար դատապարտյալին բանտում կամ քննչական մեկուսարանում թողնելը
Հոդված 16. Տնտեսական սպասարկման աշխատանքի համար դատապարտյալին բանտում կամ քննչական մեկուսարանում թողնելը
Բացառիկ դեպքերում, ոչ ծանր հանցագործությունների համար առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, ովքեր պատիժը կրելու են ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար երեք տարուց ոչ ավելի ժամանակով առաջին անգամ դատապարտված անձինք կարող են իրենց համաձայնությամբ թողնվել բանտում կամ քննչական մեկուսարանում` տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար:
Տնտեսական սպասարկման աշխատանքի համար այդ անձանց թողնելը կատարվում է բանտի կամ քննչական մեկուսարանի պետի որոշմամբ:
(28.07.82, 15.12.87 խմբագրությամբ)