Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 3 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 18. Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին անջատ պահելը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 18. Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին անջատ պահելը

Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում տղամարդիկ և կանայք, անչափահասները և չափահասները պահվում են անջատ:

Առաջին անգամ ազատազրկման դատապարտված տղամարդիկ առանձին են պահվում նախկինում ազատազրկում կրած դատապարտյալներից, ոչ ծանր համարվող հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվածները` ծանր հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվածներից. ազատազրկման դատապարտված կանայք և անչափահասներն անջատ են պահվում սույն օրենսգրքի 23, 25, 37 և 38 հոդվածներով նախատեսված կանոններին համապատասխան:

Մյուս դատապարտյալներից մեկուսացված, ինչպես նաև անջատ են պահվում` առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտվածները. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49 հոդվածի վեցերորդ մասում, 49.1 հոդվածի 2 և 3 կետերում թվարկված հանցագործությունների համար դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում կատարած հանցագործությունների համար դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները. այլ հանցագործությունների համար դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները. այն դատապարտյալները, որոնց մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ` ներման կամ ամնիստիայի կարգով: Դատապարտված օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որպես կանոն, պահվում են անջատ` դատապարտված ԽՍՀՄ քաղաքացիներից:

Տարբեր գաղութ-բնակավայրերում են պահվում` այն դատապարտյալները, որոնք դատարանի դատավճռին համապատասխան ուղարկվել են անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրեր. այն դատապարտյալները, որոնք դատարանի դատավճռին համապատասխան ուղարկվել են դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրեր. այն դատապարտյալները, որոնք սույն օրենսգրքի 65 հոդվածով նախատեսված կարգով փոխադրվել են հաստատապես ուղղման ճանապարհը բռնած անձանց գաղութ-բնակավայրեր:

Անջատ են պահվում նաև այն անչափահասները, որոնք պատիժը կրելու ընթացքում դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտվել են ազատազրկման, ինչպես և պատիժը կրելու ռեժիմը սիստեմատիկաբար կամ չարամտորեն խախտողները` ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող մյուս դատապարտյալներից. առաջին անգամ ազատազրկման դատապարտված կանայք` նախկինում ազատազրկում կրած կանանցից, բացառությամբ այն կանանց, որոնք պահվում են այնպիսի ուղղիչ աշխատանքային գաղութներում, որոնց առընթեր կան սույն օրենսգրքի 73 հոդվածի համաձայն կազմակերպված մանկատներ:

Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում ազատազրկման վայրերում դատապարտված վարակիչ հիվանդներին պահելու և բուժելու համար նախատեսված բուժհիմնարկների և ուղղիչ աշխատանքային գաղութների վրա: Նշված գաղութներն ուղարկվող անձինք պահվում են այն տեսակի գաղութի ռեժիմի պայմաններում, որը նրանց համար նշանակել է դատարանը: ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 13 հոդվածին համապատասխան, դրանցում, ինչպես նաև բուժհիմնարկներում դատապարտյալներին պահելու կարգը որոշում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը` համաձայնեցնելով ԽՍՀ Միության դատախազության հետ:

(05.12.85, 25.12.87 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։