ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 5 · ԲԱՆՏԵՐ
Հոդված 33. Բանտում դատապարտյալներին խիստ ռեժիմով պահելու ժամկետ սահմանելու կարգը
Հոդված 33. Բանտում դատապարտյալներին խիստ ռեժիմով պահելու ժամկետ սահմանելու կարգը
Բանտում դատապարտյալներին խիստ ռեժիմով պահելու ժամկետի սահմանումը կատարվում է բանտի պետի որոշմամբ:
Որոշման մեջ ցույց են տրվում խիստ ռեժիմով պահելու հիմքերն ու ժամկետը: Որոշումը դատապարտյալին հայտարարվում է ստորագրությամբ:
Դատապարտյալին ժամկետից շուտ խիստ ռեժիմից ընդհանուր ռեժիմի տեղափոխել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բժշկական եզրակացության համաձայն անհրաժեշտ է ըստ նրա առողջական վիճակի:
(08.12.91 խմբագրությամբ)