Հոդված 34. Տնտեսական սպասարկման աշխատանքի համար բանտում կամ քննչական մեկուսարանում թողնված դատապարտյալներին պահելու ռեժիմը
Հոդված 34. Տնտեսական սպասարկման աշխատանքի համար բանտում կամ քննչական մեկուսարանում թողնված դատապարտյալներին պահելու ռեժիմը
Տնտեսական սպասարկման աշխատանքի համար բանտում կամ քննչական մեկուսարանում սույն օրենսգրքի 16 հոդվածի համաձայն թողնված դատապարտյալները բնակվում են բանտի առանձին շենքում, մյուս դատապարտյալներից մեկուսացված, ապահովվում է նաև տղամարդկանց մեկուսացումը կանանցից:
Այն դատապարտյալները, որոնք սույն օրենսգրքի 16 հոդվածին համապատասխան թողնվել են բանտերի և քննչական մեկուսարանների տնտեսական սպասարկման աշխատանքի համար օգտվում են փողից, ստանում են տեսակցություններ, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ` ընդհանուր կամ ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների համար սահմանված նորմաներով: Երկու տևական տեսակցությունը փոխարինվում է վեց կարճատև տեսակցությամբ: Եթե այդ անձինք աշխատում են փակ շենքերում, նրանց ամեն օր տրվում է երկու ժամ տևողությամբ զբոսանք:
(28.04.77, 25.12.87 խմբագրությամբ)