Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 7 · ՌԵԺԻՄԸ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ

Հոդված 44. Ազատազրկման դատապարտվածների կողմից ծանրոցներ, հանձնուքներ, փաթեթներ և դրամական առաքումներ ստանալը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 44. Ազատազրկման դատապարտվածների կողմից ծանրոցներ, հանձնուքներ, փաթեթներ և դրամական առաքումներ ստանալը

Ուղղիչ աշխատանքային գաղութում, դաստիարակչական աշխատանքային գաղութում պատիժ կրող անձանց, անկախ ռեժիմի տեսակից, ամսական թույլատրվում է ստանալ մինչև հիսուն կիլոգրամի չափով հանձնուք` միանգամից կամ մաս-մաս, իսկ բանտի ընդհանուր և ռեժիմներում պատիժ կրող անձանց` շաբաթական տասը կիլոգրամ հանձնուք, բայց ոչ ավելի, քան ամիսը քառասուն կիլոգրամ:

Գաղութի ստացիոնար բուժական հիմնարկներում բուժվող դատապարտյալները ծանրոցներ և հանձնուքներ են ստանում դատարանի կողմից նրանց նկատմամբ նշանակված ռեժիմի տեսակի նորմաներով:

Ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում դատապարտյալների կողմից ստացվող ծանրոցների, հանձնուքների և փաթեթների քանակը չի սահմանափակվում:

Ծանրոցների, հանձնուքների և փաթեթների ընդունման ու դատապարտյալներին հանձնելու կարգը, ինչպես նաև այն առարկաների ցանկը, որ արգելվում է դատապարտյալներին ստանալու, սահմանվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով:

Ազատազրկման դատապարտվածներին թույլատրվում է առանց սահմանափակման ստանալ և ուղարկել դրամական առաքումներ բարեկամներին, իսկ ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի թույլտվությամբ` նաև այլ անձանց: Դատապարտյալի հասցեով ստացվող դրամական միջոցները հաշվեգրվում են նրա անձնական հաշվում, իսկ ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում` հանձնվում են դատապարտյալին:

(25.12.87, 01.07.98 ՀՕ-244 օրենքներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։