Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 7 · ՌԵԺԻՄԸ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ

Հոդված 45.1. Կարճատև մեկնումներ ազատազրկման վայրերի սահմաններից դուրս

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 45.1. Կարճատև մեկնումներ ազատազրկման վայրերի սահմաններից դուրս

Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում, բոլոր տեսակի գաղութ-բնակավայրերում և դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալներին կարող են թույլատրվել կարճատև մեկնումներ ազատազրկման վայրերի սահմաններից դուրս յոթ օրից ոչ ավելի ժամանակով, չհաշված մեկնման ու վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը (հինգ օրից ոչ ավելի), անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ` մերձավոր ազգականի մահ կամ ծանր հիվանդություն, որը սպառնում է հիվանդի կյանքին. տարերային աղետ, որը նյութական զգալի վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին:

Կարճատև մեկնումը թույլատրում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետը` համաձայնեցնելով դատախազի հետ, հաշվի առնելով դատապարտյալի անձն ու վարքը: Ուղղիչ աշխատանքային հիմնարկի սահմաններից դուրս դատապարտյալի գտնվելու ժամանակը հաշվվում է պատիժը կրելու ժամկետի մեջ: Դատապարտյալի ուղևորության արժեքը վճարում են անձամբ ինքը կամ նրա ազգականները: Ուղղիչ աշխատանքային հիմնարկի սահմաններից դուրս դատապարտյալի գտնվելու ժամանակի համար նրան վաստակ չի հաշվարկվում:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 24.1 հոդվածին համապատասխան, անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ, ազատազրկման վայրերի սահմաններից դուրս դատապարտյալներին կարճատև մեկնում տրամադրելու կարգը սահմանում է ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրությունը` համաձայնեցնելով ԽՍՀՄ դատախազության հետ:

(ընդունվել է 28.04.77 թ., 05.12.85 թ. խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։