ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 12 · ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 70. Ազատազրկված անձանց նյութական պատասխանատվությունը
Հոդված 70. Ազատազրկված անձանց նյութական պատասխանատվությունը
Ազատազրկված անձինք պատիժը կրելու ժամանակ պետությանը պատճառած նյութական վնասի համար նյութական պատասխանատվություն են կրում`
ա) եթե նրանք վնասը պատճառել են աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում` ԽՍՀ Միության աշխատանքային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափերով.
բ) եթե վնասը պատճառվել է այլ գործողություններով` ԽՍՀ Միության քաղաքացիական օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված չափերով:
Եթե նյութական վնասը պատճառվել է պատիժը կրելու ժամանակ կատարված հանցագործությամբ, վնասը բռնագանձվում է ընդհանուր հիմունքներով: