Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-20-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 13 · ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 74. Ազատազրկման դատապարտված ալկոհոլամոլների և թմրադեղամոլների հարկադրական բուժումը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 74. Ազատազրկման դատապարտված ալկոհոլամոլների և թմրադեղամոլների հարկադրական բուժումը

Ազատազրկման դատապարտվածները, որոնց նկատմամբ դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 12 և 57 հոդվածներին համապատասխան հարկադրական բուժում է կիրառել ալկոհոլամոլությունից և թմրադեղամոլությունից, պատիժը կրելու ժամանակ ենթարկվում են այդպիսի բուժման:

Եթե ազատազրկումը կրելու ժամանակ պարզվի, որ դատարանի դատավճռով հարկադրական բուժման չենթարկված դատապարտյալը ալկոհոլամոլ է կամ թմրադեղամոլ, ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան միջնորդագիր է ներկայացնում ուղղիչ աշխատանքային հիմնարկի գտնվելու վայրի դատարանին` դատապարտյալի նկատմամբ հարկադրական բուժում կիրառելու մասին:

Եթե ազատազրկման վայրից ազատելու պահին դատապարտյալի բուժումը ավարտված չի լինի, հատուկ բուժական և աշխատանքային ռեժիմ ունեցող բժշկական հիմնարկներում այդ անձանց հարկադրական բուժումը երկարացվում է դատարանի կողմից, ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդագրի հիման վրա` բժշկական եզրակացության առկայության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։