Հոդված 1
Հոդված 1
Կոնվենցիայի նպատակները
1. Սույն Կոնվենցիայի նպատակներն են.
ա) կանխարգելել մարդկանց շահագործումը (թրաֆիկինգ) և պայքարել դրա դեմ` միաժամանակ երաշխավորելով գենդերային հավասարություն.
բ) պաշտպանել մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհերի իրավունքները, սահմանել զոհերի ու վկաների պաշտպանության և օգնության համընդգրկուն շրջանակ՝ միաժամանակ երաշխավորելով գենդերային հավասարությունը, ինչպես նաև ապահովել քննության և քրեական հետապնդման արդյունավետ միջոցներ.
գ) խթանել միջազգային համագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի ոլորտում:
2. Սույն Կոնվենցիայով նախատեսվում է ստեղծել մոնիտորինգի հատուկ մեխանիզմ` Կողմերի կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: