Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Իրավազորություն

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` սույն Կոնվենցիայով սահմանված ցանկացած հանցավոր արարքի վրա իր իրավազորությունը տարածելու համար, եթե նշված հանցավոր արարքը կատարվել է`

ա) իր տարածքում, կամ

բ) տվյալ Կողմի դրոշի ներքո նավարկող նավի վրա, կամ

գ) տվյալ Կողմի օրենսդրության համապատասխան գրանցված օդանավում, կամ

դ) իր որևէ քաղաքացու կամ իր տարածքում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի կողմից, եթե հանցավոր արարքը քրեորեն պատժելի է այն տարածքում, որտեղ կատարվել է, կամ այն կատարվել է որևէ պետության տարածքային իրավազորությունից դուրս.

ե) իր որևէ քաղաքացու նկատմամբ:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է Կոնվենցիան ստորագրելիս կամ Կոնվենցիան վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս վերապահում անել սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված իրավազորության կանոնները չկիրառելու կամ միայն հատուկ դեպքերում և հատուկ պայմաններում կիրառելու վերաբերյալ՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

3. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` սույն Կոնվենցիայում հիշատակված հանցավոր արարքների վրա իր իրավազորությունը տարածելու համար, եթե ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, և պետությունը հանձնման մասին պահանջ ստանալուց հետո չի հանձնում նրան այլ Կողմի` բացառապես քաղաքացիության հիմքով:

4. Երբ սույն Կոնվենցիայով նախատեսված որևէ հանցավոր արարքի վրա իրենց իրավազորությունը տարածելու հավակնություն ունեն մեկից ավելի Կողմեր, նրանք պետք է հարկ եղած դեպքում խորհրդակցություն անցկացնեն` որոշելու քրեական հետապնդման համար առավել հարմար իրավազորությունը:

5. Չխախտելով միջազգային իրավունքի ընդհանուր նորմերը՝ սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավազորություն, որը կարող է իրականացնել Կողմերից որևէ մեկը` համաձայն իր ներքին օրենսդրության:

Գլուխ VI

Միջազգային համագործակցություն և համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։