Հոդված 6
Հոդված 6
Պահանջարկի վերացմանն ուղղված միջոցներ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի կամ ամրապնդի օրենսդրական, վարչական, կրթական, սոցիալական, մշակութային և այլ միջոցները` վերացնելու համար մարդկանց, մասնավորապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիկինգ) բոլոր ձևերին նպաստող պահանջարկը, որը հանգեցնում է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ): Հիշյալ միջոցները ներառում են`
ա) հետազոտությունները լավագույն փորձի, մեթոդների ու ռազմավարությունների ոլորտում.
բ) իրազեկվածության մակարդակի բարձրացումը զանգվածային լրատվության միջոցների ու քաղաքացիական հասարակության պատասխանատվության և կարևոր դերի վերաբերյալ` մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) պահանջարկը, որպես մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) արմատական պատճառներից մեկը, սահմանելու հարցում.
գ) նպատակային տեղեկատվական քարոզարշավներ, որոնց, ըստ իրադրության, ի թիվս այլոց (iոter alia), կմասնակցեն պետական մարմինները և քաղաքականություն մշակող անձինք.
դ) կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` դպրոցական հասակի տղաների ու աղջիկների համար սեռական խտրականության անթույլատրելիությունը, դրա կործանարար հետևանքները, գենդերային հավասարության կարևորությունը և մարդու արժանապատվությունն ու անձեռնմխելիությունը կարևորող կրթական ծրագրեր: