Հոդված 42
Հոդված 42
Ստորագրումը և ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Եվրոպական համայնքի, ինչպես նաև այն պետությունների ստորագրման համար, որոնք, չլինելով Եվրոպայի խորհրդի անդամ, մասնակցել են դրա մշակմանը:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 10 ստորագրող Կողմերի, այդ թվում` Եվրոպայի խորհրդի նվազագույնը 8 անդամների` նախորդ կետի համաձայն Կոնվենցիայի պարտադիր ուժն ընդունելու մասին իրենց համաձայնությունը հայտնելու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Սույն Կոնվենցիայի պարտադիր ուժն ընդունելու մասին հետագայում համաձայնություն հայտնող` 1-ին կետում նշված ցանկացած պետության կամ Եվրոպական համայնքի համար այն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը: