Հոդված 3
Հոդված 3
Խտրականության բացառման սկզբունք
Կողմերը պետք է իրականացնեն սույն Կոնվենցիայի դրույթները, մասնավորապես զոհերի իրավունքների պաշտպանությանն ու աջակցմանն ուղղված քայլերի ապահովումը, առանց որևէ խտրականության՝ կապված սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելության, ծննդի, գույքային կամ այլ դրության հետ: